ԱՄՆ-ի Սենատում առաջարկվել է զենք տրամադրել Ուկրաինային Ռուսաստանից պաշտպանվելու համար


ԱՄՆ-ի Սենատում առաջարկվել է զենք տրամադրել Ուկրաինային Ռուսաստանից պաշտպանվելու համար
Մարտ 26 05:24 2017

ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից կոնգրեսի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ պետք է զենք տրամադրել Ուկրաինային Ռուսաստանից պաշտպանվելու համար: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

«Ուկրաինացիները զոհվում են, և մենք պետք է զենք տանք նրանց, որի օգնությամբ նրանք կկարողանային պաշտպանել իրենց»,- ասել է նա Բրյուսելում Մարշալի ֆոնդի կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ:

Մաքքեյնը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է քննարկի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վրա ազդեցություն ունենալու փորձերը «շատ հարցերին պատասխան տալու» համար: