Իտալիայում տաքսու վարորդները համազգային գործադուլ են հայտարարել


Իտալիայում տաքսու վարորդները համազգային գործադուլ են հայտարարել
Մարտ 25 20:53 2017

Երեկ Իտալիայում տաքսու վարորդները հերթական համազգային գործադուլն են իրականացրել՝ բողոքելով փոխադրումների ոլորտում օրենսդրական փոփոխությունների դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործադուլից չի հաջողվել խուսափել խոշորագույն արհմիությունների և տրանսպորտի նախարարության միջև բանակցությունների ձախողման պատճառով։ Դրանց առարկա են դարձել մասնավոր փոխադրումների շուկայի լիբերալիզացման օրենքի դրույթները, որոնք Իտալիայում բավականին փակ մասնաճյուղ են համարվում:

Գործադուլը սկսվել է առավոտյան 8-ից և տևել մինչև երեկոյան 10-ը։