Վարունգով և ձվի սպիտակուցով մաշկը ձգող դիմակ, որը պետք է փորձել գոնե 1 անգամ


Վարունգով և ձվի սպիտակուցով մաշկը ձգող դիմակ, որը պետք է փորձել գոնե 1 անգամ
Մարտ 25 20:37 2017

Որոշակի տարիքից հետո մաշկը սկսում է թուլանալ և մաշկի վրա սկսում են առաջանալ լայն ծակոտիներ։ Այս ժամանակ արդեն մաշկը ձգելու գործընթացը դառնում է շատ կարևոր, որի համար անհրաժեշտ է շատ մատչելի մի քանի բաղադրիչներ:

Վարուգով և ձվի սպիտակուցով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է վարունգի կեղևը մաքրել և բլենդերով լավ հարել, ապա ավելացնել ձվի սպիտակուց և մի փոքր կիտրոնի հյութ։

Դիմակն արդեն պատրաստ է, որը պետք է քսել կզակից դեպի այտեր ուղղությամբ։ Դիմակը պահել 20 րոպե և լվացվել գոլ ջրով։ Այս դիմակը կօգնի ձգել թուլացած մաշկը և Ձեր մաշկին կհաղորդի առողջ, առանց կնճիռների երիտասարդ տեսք։