Բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո


Բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Մարտ 25 20:11 2017

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 21.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Ս. Թորոսյանը։ Նա 2015թ. հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 193 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը): Ս.Թորոսյանը ներկայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն: