Նոր ընտրական օրենսգրքով վերացվել են խախտումների հնարավորությունները


Նոր ընտրական օրենսգրքով վերացվել են խախտումների հնարավորությունները
Մարտ 25 19:14 2017

Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները բերեցին այն իրավիճակին, երբ բոլոր հնարավոր խախտումների մեխանիզմները վերացած են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները արմատական բնույթ ունեին։ Այն ամենը, ինչ մենք տարիներ շարունակ քննադատել ենք, տեսել ենք որպես թերություն և ինչի մասին խոսել են մեր հանրությունը, ընդդիմադիրները և մնացած բոլորը՝ այս ընտրական օրենսգրքում փորձել ենք վերացնել. վերացված են խախտումների բոլոր նախադրյալները։ Ստեղծել ենք մի իրավիճակ, երբ ոչ մի խախտում հնարավոր չի լինի իրականացնել։ Ամենամեծ խնդիրը եղել է բացակա մարդկանց քվեարկությունը, մի անձի կողմից մի քանի անգամ քվեարկելը։ Մեր իրականության մեջ շատ են բողոքել «կ? ?րուսել»-ի պատճառով»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ կրկին ընդգծելով, որ բոլոր նորամուծությունները, որոնք արվել են ընտրական օրենսգրքում, վերացրել են բոլոր խախտումների հնարավորությունները։
Էլեկտրոնային գրանցումները, ստուգման մեխանիզմները արդեն մի քանիսն են՝ հաշվարկվում է ծրարը, քվեաթերթիկը, դրոշմանիշը, որը փակցնում են քվեաթերթիկի վրա։ Նոր ընտրական օրենսգրքի հիման վրա ընտրողը, այցելելով ընտրատեղամաս, իր լուսանկարով երևալու է և սարքավորման ձայնային նշանը պետք է իրավունք տա կամ կանգնեցնի այն մարդուն, ով արդեն ընտրել է։
Նաղդալյանը նկատում է, որ բոլոր քվեաթերթիկները, որոնք չեն օգտագործվում ընտրողի կողմից, կարելի է պատռել և դեն նետել։ Նոր ընտրական օրենսգիրքը ամբողջությամբ վերացնում է կասկածները։ Այս ընտրական օրենսգիրքը պատրաստելիս քաղաքական մեծամասնությունը հստակ նպատակ է դրել վերացնել անվստահության համար բոլոր հիմքերը։