Կոնգոյում զինված անձինք 40 ոստիկանի են գլխատել


Կոնգոյում զինված անձինք 40 ոստիկանի են գլխատել
Մարտ 25 19:00 2017

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մի խումբ զինված մարդիկ հարձակվել են տեղի ոստիկանության վրա և 40 ոստիկանի են գլխատել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչը գործակալությանն ասել է, որ Կամուինա Նսապու խմբավորման գրոհայինները ուրբաթ հարձակվել են, ոստիկաններից զենք են գողացել, նաև ավտոմեքենաներ: