Մառա Բաղդասարյանը փորձում է վերադարձնել վարորդական իրավունքը


Մառա Բաղդասարյանը փորձում է վերադարձնել վարորդական իրավունքը
Մարտ 25 14:45 2017

Վարորդական իրավունքից ցմահ զրկված ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը բողոքով կդիմի նախագահի աշխատակազմ և Գլխավոր դատախազություն։ Աղջիկը հերքում է էպիլեպսիայի առկայությունը և կբողոքի, որպեսզի դատարանի որոշումը չեղարկվի։ Այս մասին գրում է news.rambler.ru-ն։

«Մենք կդիմենք նախագահին, գլխավոր դատախազին, Մոսկվա քաղաքի գլխավոր դատախազին, որպեսզի նրանք գնահատական տան նրան, ինչ կատարվում է։ Չի կարելի հիվանդություն վերագրել մարդուն, ով այդ հիվանդությունը չունի»,- հայտարարել է Մառա Բաղդասարյանի փաստաբան Դավիթ Կմուլարիան։

Պաշտպանությունը ենթադրում է, որ դատախազությունը երկակի չափորոշիչներ է կիրառել։ Ավելի վաղ գերատեսչությունը ներկայացրել էր բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն Մառայի մոտ էպիլեպսիա է կասկածվում։ Սակայն այլ բժիշկներ ուղեղի հետազոտություն էին իրականացրել և հայտարարել, որ էպիլեպսիա չկա։

Դավիթ Կեմուլարիան նշել է, որ Բաղդասարյանի կողմը նախագահի աշխատակազմին կխնդրի իրավիճակը վերցնել վերահսկողության տակ։ Վերջինս պատրաստ է անցնել բժիշկների կոնսիլիումը՝ դատարանի որոշմամբ կամ առանց դրա։