Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց թուրքերին


Հայաստանի հավաքականը  0:6 հաշվով պարտվեց թուրքերին
Մարտ 25 18:33 2017

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբում Հայաստանի հավաքականն Անթալիայում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում հանդիպեց Թուրքիայի հավաքականի հետ և պարտվեց 0:6 հաշվով:

Առաջին տուրում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 1:10 հաշվով պարտվել էր Գերմանիայի հավաքականին եւ առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Թուրքիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր: Երկու պարտություն է կրել նաև Ֆինլանդիայի թիմը, որը հայ ֆուտբոլիստների հետ կմրցի մարտի 28-ին: