ԵՄ 27 երկրների առաջնորդները ստորագրել են կառույցի ապագայի մասին Հռոմի հռչակագիրը (լուսանկարներ)


ԵՄ 27 երկրների առաջնորդները ստորագրել են կառույցի ապագայի մասին Հռոմի հռչակագիրը (լուսանկարներ)
Մարտ 25 18:23 2017

ԵՄ 27 անդամ-երկրների առաջնորդները ստորագրել են Հռոմի հռչակագիրը, որում խոսվում է ԵՄ-ի նվաճումների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Հռչակագիրը ստորագրվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի գործարկման նախաշեմին։

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, ում դիրքորոշումը դարձել էր հանդիպման գլխավոր ինտրիգը, ստորագրումից առաջ մի քանի վայրկյան պահել է գրիչը փաստաթղթի վրա, որից հետո ստորագրել ու ժպտացել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին։