Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են ՊԲ մի շարք զորամասեր


Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են ՊԲ մի շարք զորամասեր
Մարտ 25 17:46 2017

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այցելել է Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:

Նախագահները ծանոթացել զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին, հանդիպել զինծառայողների ծնողներին եւ ներկա գտնվել զորամասերից մեկում հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ կազմակերպված համերգին: