Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ


Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ
Մարտ 25 17:36 2017

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով ականավոր պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան մասին: Անասելի մեծ է Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեության նշանակությունը, որը հիմնականում ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Բարխուդարյանը նաև լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Կորստի այս ծանր պահին Վլադիմիր Բարխուդարյանի ընտանիքին ու հարազատներին եմ հղում իմ անկեղծ ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերը»,-նշված է ուղերձում: