Արծվիկը հնարավոր է՝ «Եվրատեսիլը» տանի Հայաստան. The Huffington Post


Արծվիկը հնարավոր է՝ «Եվրատեսիլը» տանի Հայաստան. The Huffington Post
Մարտ 25 17:31 2017

Ամերիկյան հայտնի The Huffington Post պարբերականն անդրադարձել Հայստանի եվրատեսիլյան մասնակցի ընտրությանը։ 

«Հայաստանը միշտ հրաշալի մասնակիցներ է ուղարկում «Եվրատեսիլ», այս տարին ևս բացառություն չէ։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթող Արծվիկը հնարավոր է՝ «Եվրատեսիլը» տանի Հայաստան»,-գրել է պարբերականը:

The Huffington Post-ին հատկապես դուր է եկել Արծվիկի եզրափակչի ելույթը, որի ընթացքում երգչուհին կատարել է Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» հայտնի հիթը։

«Նա հրաշալի կատարեց այդ երգը։ Նրա տաղանդն ուղղակի աննկարագրելի է։ Ճիշտ ընտրված երգն ու բեմադրությունը նրան իսկապես կարող են հասցնել մրցույթի առաջին հորիզոնական»,- գրել է պարբերականը։

«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի անց է կացվելու Կիևում՝ մայիսի 9-ին, 11-ին և13-ին: Արծվիկը մրցույթին ներկայանալու է «Fly With Me» երգով՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ։