Դադարեցնում ենք նստացույցը. Շահեն Հարությունյան


Դադարեցնում ենք նստացույցը. Շահեն Հարությունյան
Մարտ 25 17:24 2017

Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը քիչ առաջ հայտնել է, որ դադարեցնում են նստացույցը Ազատության հրապարակում:

«Ցավով փաստենք, որ այսօր դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը, և հիմա կրկին ու կրկին փնտրելու ենք արդյունավետ պայքարի ճանապարհներ!!! Մնացածի մասին կգրեմ հերթականությամբ», - ֆեյսբուքյան էջում գրառում է արել Շահեն Հարույթունյանը։

Հիշեցնենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանից հետո Շահեն Հարությունյանն ընկերների հետ նստացույց էր կազմակերպել Ազատության հրապարակում՝ Նրանք պահանջում էին «Հաց բերող»-ին հուղարկավորել Եռաբլուրում, ինչպես նաև պահանջում էին ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը։