Փոխվարչապետը և Ֆինանսների նախարարը այցելել են Ղուկաս Ուլիխանյանի շտաբ (լուսանկարներ)


Փոխվարչապետը և Ֆինանսների նախարարը այցելել են Ղուկաս Ուլիխանյանի շտաբ (լուսանկարներ)
Մարտ 25 14:45 2017

Երեկ՝ մարտի 24-ին, Նոր Նորք, Ավան Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի նախընտրական շտաբ են այցելել կառավարության ներկայացուցիչները։

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպում են ունեցել շտաբի անդամների հետ, կառավարության անդամները լսել են շտաբի անդամների հարցերն ու պատասխանել դրանց, հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական պրոցեսներին վերաբերվող մի շարք հարցեր։ Գործադիրի անդամները կարևորել են նման ֆորմատի հանդիպումները։