Թուրքիայում կրկին լրագրողներ են ձերբակալվել


Թուրքիայում կրկին լրագրողներ են ձերբակալվել
Մարտ 25 13:33 2017

Թուրքիայում ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով կրկին լրագրողներ են ձերբակալվել:
Թուրքական İlerihaber.org լրատվակայքի տեղեկացմամբ՝ DİHABER լրատվականի թղթակիցներ Հայրի Դեմիրն ու Էմրահ Էրդողանը բերման են ենթարկվել: Նրանց կալանավորելու պահանջ է ներկայացվել:
Դատախազությունում անցկացված հարցաքննության ժամանակ լրագրողներին հարցեր են ուղղվել մասնավորապես Ռոժավայից հրապարակած լուրերի և սոցիալական հրապարակումների վերաբերյալ:
Լրագրողներ Դեմիրն ու Էրդողանը իրենց ցուցմունքում նշել են, որ Սիրիայում իրենց գործունեությունը, ներառյալ՝ սոցցանցերում թեմայի վերաբերյալ կատարված հրապարակումները, բացառապես լրագրողական բնույթ են կրել:
Հարցաքննությունից հետո լրագրողները դատախազությունից տեղափոխվել են դատարան՝ կալանավորման պահանջով: