Էջմիածնում ատրճանակով սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին. խոսնակ


Էջմիածնում ատրճանակով սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին. խոսնակ
Մարտ 25 12:37 2017

Մարտի 24-ին, Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին հայտնել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

Նրա խոսքով, Էջմիածնում առանց համարանիշի մեքենայով մի քանի օր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին հետապնդելուց հետո երեկ գիշերը մոտեցել են կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին, մեքենայից իջել է մի երիտասարդ եւ ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել է ու զգուշացրել, որ չաշխատի դաշինքի օգտին:

Մանուկյանի խոսքով՝ իրենք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: