Սպանության գործով հետախուզվող Սոկրատը 15 տարի անց հայտնաբերվել եւ ՀՀ է տեղափոխվել


Սպանության գործով հետախուզվող Սոկրատը 15 տարի անց հայտնաբերվել եւ ՀՀ է տեղափոխվել
Մարտ 25 12:07 2017

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` 11.12.2016թ. ՌԴ Կազան քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ ս/թ. մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 46-ամյա Սոկրատ Մանուկյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2002թ. հուլիսի 20-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը) հանցագործություն կատարելու համար:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ս. Մանուկյանը հանձնվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին: