Տավուշի մարզում առաջադրվել է պատգամավորի 63 թեկնածու. գործազուրկ է 14-ը (ցանկ)


Տավուշի մարզում առաջադրվել է պատգամավորի 63 թեկնածու. գործազուրկ է 14-ը (ցանկ)
Մարտ 25 11:58 2017

Armday.am-ը ներկայացնում է թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի այն թեկնածուներին, ովքեր չունեն հիմնական աշխատանք: Տեղեկացնենք, որ մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք թվով 12 ընտրատարածքում այդ առումով տիրող իրավիճակը:

Թիվ 13 ընտրատարածքն ընդգրկում է Տավուշի մարզը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն մարզում ընդհանուր թվով առաջադրել են պատգամավորի 63 թեկնածու:

«Ելք» կուսակցությունների դաշինքն այստեղ առաջադրել է 5 թեկնածու: Չի աշխատում միայն Բեգլարյան Հայկանուշը:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը Տավուշի մարզում առաջադրել է 7 թեկնածու: Գործազուրկ են հետեւյալները`

Կյուրեղյան Սեյրան

Չիլինգարյան Շուրիկ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը թիվ 13 ընտրատարածքում  ունի 7 թեկնածու: Նրանք բոլորն էլ ապահովված են աշխատանքով:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թեկնածուները 7-ն են: Չի աշխատում միայն Ադամյան Նինան:

«Կոնգրես ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի թեկնածուները 7-ն են: Գրեթե բոլորը գործազուրկ են: 
Աթաբեկյան Արթուր
Քոսակյան Գագիկ 
Ամյան Սերգեյ 
Մանուչարյան Մանե 
Նասիբյան Արտակ 
Ասատրյան Գուրգեն

ՀՀԿ-ն Տավուշի մարզում  առաջադրել է 7 թեկնածու: Նրանք բոլորն էլ ունեն աշխատանք:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ  ունի 7 թեկնածու: Գործազուրկ են հետեւյալները` 
Աբազյան Գարիկ 
Աստանյան Արտակ 
Գասպարյան Արարատ 
Չատյան Օլյա 

ՀՅԴ-ն առաջադրել է 7 թեկնածու: Նրանք եւս ունեն աշխատանք:

Ստացվում է թիվ 13 ընտրատարածքում ընդհանուր թվով առաջադրված պատգամավորի 63 թեկնածուներից գործազուրկ է 14-ը:

Նշենք, որ ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ,ՀՎԿ,ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»):

Փայլակ Ֆահրադյան