Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց


Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Մարտ 25 10:40 2017

Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: