«ՀԺ». ՀՅԴ-ին առաջ են «բրդում». ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաեւ Դաշնակցության օգտին


«ՀԺ». ՀՅԴ-ին առաջ են «բրդում». ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաեւ Դաշնակցության օգտին
Մարտ 25 10:20 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունը որոշ մարզերում տեղական պաշտոնյաներին հանձնարարել է առաջիկա ԱԺ ընտրությունների համար զուգահեռաբար աշխատել նաեւ Դաշնակցության օգտին։ Այդ մարզերից է նաեւ Շիրակը։

Այդ նպատակով, նախ, Շիրակում փոխմարզպետ նշանակվեց Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է, այն դեպքում, երբ նրա եղբայր Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ի կողմից Արթիկում քաղաքապետ է դարձել։ Երկուսին էլ հանձնարարվել է ընտրություններին մարզից ՀՅԴ-ին ձայն բերել։

Մենք փորձեցինք քաղաքապետից մեկնաբանություններ ստանալ սույն տեղեկությունների վերաբերյալ, բայց նա հարցը լսելուց հետո հեռախոսն անջատեց:

Նշենք, որ ըստ Gallup-ի մարտի 6-ի հարցումների՝ ՀՅԴ-ն ուներ 3,9 տոկոս վարկանիշ, իսկ երեկ այդ կազմակերպությունը Դաշնակցության ցուցանիշը բարձրացրել էր 4,8 տոկոսի: Իշխանությունն ուզում է նման կանխատեսումներով տմարադրվածություն ստեղծել, որ ՀՅԴ-ն կհաղթահարի նվազագույն շեմը, իսկ ինքը վարչական լծակներով դա կապահովի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...