«Հրապարակ». Նուշիկյանին փորձել են «քցել». նա այդ հարցով դիմել է խնամուն


«Հրապարակ». Նուշիկյանին փորձել են «քցել». նա այդ հարցով դիմել է խնամուն
Մարտ 25 10:00 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս հերթական խարդախության սկանդալային սխեման է բացահայտվել: Մեր տեղեկություններով՝ մարտի 8-ի առթիվ մեկը զանգահարել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Բուրմունք» խանութ-սրահ եւ նշել, թե 5 մլն դրամի օծանելիք են ցանկանում:

Խանութից նրանց հայտնել են, որ մինչեւ գումարը չփոխանցեն, չեն կարող ապրանքը տալ: Որոշ ժամանակ հետո նույն անձը զանգահարել է եւ նշել, թե՝ ապրանքը պատրաստեք, հաշիվ-ապրանքագիրը բերում եմ:

Այս ամենը կասկածելի է թվացել Գարեգին Նուշիկյանին, ով անմիջապես կապ է հաստատել խնամու՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ: Վերջինս Նուշիկյանին առաջարկել է թիկնապահին պահակի հագուստ հագցնել, որպեսզի ապրանքը բարձեն մեքենան եւ գնորդի հետ ուղարկեն գումարի հետեւից:

Այդ ընթացքում իրավապահները հետեւել են ողջ գործընթացին:

Մեքենան բարձել են դատարկ «ֆլակոններով», թիկնապահն էլ գնացել է գումարի հետեւից, ճանապարհին մի քանի անգամ մեքենաներ են փոխել, թե՝ մենք չենք գնորդը, այսինքն է, եւ արդեն վերջին մեքենայի վարորդը Նուշիկյանի թիկնապահին ավատել է, որ իրենց «քցել» եմ:

Այստեղ են ասում՝ եթե դու շուն ես, ես քո պոչն եմ: Իրավապահները հերթով շղթայի բոլոր մասնակիցներին ձերբակալել են, այժմ քննություն է ընթանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...