Ավստրալիայի ոստիկանության նախարարը ինքն իր մասին հայտնել է ոստիկանությանը


Ավստրալիայի ոստիկանության նախարարը ինքն իր մասին հայտնել է ոստիկանությանը
Մարտ 25 00:20 2017

Ավստրալիայի ոստիկանության նախարար Թրոյ Գրանտը ինքն իր մասին հայտնել է ոստիկանությանը և խնդրել իրեն տուգանել մեքենա վարելիս հեռախոսից օգտվելու համար: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գրանտը սմարթֆոնով լուսանկարել է ինքն իրեն, չշարժվող մեքենայում՝ վարորդի տեղում նստած:

Պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարը Twitter-ում հրապարակել է այլ ավտոմեքենայի լուսանկարը, որի բեռնախցում եղել է ոչխար: Դրանից հետո նրա օգտատերերը ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Ավստրալիայում ղեկի մոտ չի կարելի օգտվել սմարթֆոնից:

Դրանից հետո Գրանտը ոստիկանությանը զեկուցել է սեփական խախտման մասին և խնդրել իրեն տուգանել 325 ավստրալական դոլարի չափով (մոտ 250 ԱՄՆ դոլար): Բացի այդ, նրան սպառնում է 4 տուգանային բալ վարորդական իրավունքում: