430 կիլոգրամանոց պակիստանցին ցանկանում է դառնալ մերօրյա «Հերկուլեսը»


430 կիլոգրամանոց պակիստանցին ցանկանում է դառնալ մերօրյա «Հերկուլեսը»
Հունվար 14 00:33 2017

430 կիլոգրամ քաշով պակիստանցի Արբաբ Խիզեր Հայաթն իրեն հայտարարել է աշխարհի ամենաուժեղ մարդը, ինչպես նաև ցանկություն է հայտնել պատմության մեջ մտնել որպես ժամանակակից Հերկուլես: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
25-ամյա տղամարդը պատմել է, որ ծրագրում է դառնալ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ: «Դա ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է նա:
Արբաբի խոսքով՝ նա շնորհակալ է Աստծուն իր մարմնի կառուցվածքի համար և կցանկանար ավելի ծանր լինել: Դրա համար տղամարդն օրական օգտագործում է 10 հազար կիլոկալորիա: Մասնավորապես՝ նախաճաշին ուտում է 36 ձու, օրական ավելի քան 3 կգ միս և 5 լիտր կաթ:
Տղամարդու հասակը 190 սմ է և, իր խոսքով՝ առողջական որևէ խնդիր չունի: