Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով


Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով
Մարտ 24 23:41 2017

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր երկրի ԱԳՆ-ում արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունից պարգևատրել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանին։

Վերջինս Սերգեյ Լավրովի կողմից պարգևատրվել է «Փոխգործակցության համար» մեդալով։

Պարգևատրման արարողությունից հետո Գրիգորի Կարասինը և Յուրի Նավոյանը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների և հետագա ծրագրերի շուրջ:

2016 թվականին Յուրի Նավոյանը արժանացել էր նաև ՀՀ արտգործնախարարության «Պատվո մեդալին»։

Յուրի Նավոյանը ՀՀ առաջին քաղաքացին է, որ արժանանում է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալին: