Լուկաշենկոն ԱՄՆ-ին և Գերմանիային մեղադրել է Բելառուսում գրոհայիններին ֆինանսավորելու մեջ


Լուկաշենկոն ԱՄՆ-ին և Գերմանիային մեղադրել է Բելառուսում գրոհայիններին ֆինանսավորելու մեջ
Մարտ 24 23:36 2017

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում զինված գրոհայինների նախապատրաստվող սադրանքների ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով բելառուսական աղբյուրը, նման հայտարարությամբ երկրի ղեկավարը հանդես է եկել մարտի 24-ին: «Ամերիկյան, գերմանական հիմնադրամները գումար են փոխանցել լեհերի և լիտվացիների միջոցով», - ասել է Լուկաշենկոն:

Նա շեշտել է, որ իշխանության ներկայացուցիչները չպետք է վախենան կանխել հակաօրինական գործողությունները:

Նախoրեին Բելառուսի Պետական անվտանգության հանձնաժողովը հայտարարել էր, որ ձերբակալված ակտիվիստները մտադիր են մասնակցել զանգվածային անկարգություններին: