Առաքել Մովսիսյանի լիազորությունները կդադարեցնե՞ն. վաղը տեղի կունենա ԿԸՀ նիստ


Առաքել Մովսիսյանի լիազորությունները կդադարեցնե՞ն. վաղը տեղի կունենա ԿԸՀ նիստ
Մարտ 25 07:23 2017

Վաղը ժամը 18:00 Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննարկվի «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը կապված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: «Մարտի 23-ին դիմում եմ ներկայացրել ԿԸՀ Առաքել Մովսիսկանին լիազորությունները դադադերցնելու պահանջով: Ներկայացրել եմ ապացույցեր իր կողմից Ծաղալանջ գյուղում հրապարկված տեսանյութի: Այդ տեսանյութում Մովսիսյանը ներկայացնում է, որ կատարում է ասֆալտապատում, եւ դրա դիմաց ակնկալում է ստանալ տվյալ եւ հարեւան գյուղի ձայները: Նաեւ նշվում է, որ կողք գյուղում ասֆալտապատումը ավարտած է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը, հավելելով, որ այս փաստերը բավական են, որպեսզի ԿԸՀ-ն դադարեցնի Առաքել Մովսիսյանի լիազությունները որպես ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու:

Նիկոլայ Բաղդասարյանը կոչ է անում բոլոր շահագրգիռ մարդկանց ներկա գտնվել վաղը կայանալիք նիստին, նշելով, որ եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ցանկանում են, որպեսզի ընտրությունները անցնեն ազատ եւ արդար, պետք է միահամուռ պայքարեն ցանկացած ընտրախախտման դեմ: