Իրականություն և միֆ. հետաքրքիր փաստեր սուշիի մասին


Իրականություն և միֆ. հետաքրքիր փաստեր սուշիի մասին
Մարտ 24 22:28 2017

Ճապոնական սուշին տարածում է գտել ամբողջ աշխարհում և երկրպագուներ ձեռք բերել բոլոր ազգերի ներկայացուցիչների շրջանում: Ոմանց համար տարօրինակ, ոմանց համար սրելի այս ուտեստի շուրջ քիչ չեն միֆերն ու լեգենդները:

Սուշին հում ձո՞ւկ է: Իրականում դա միշտ չէ, որ այդպես է: Հիմնականում միայն Ճապոնիայում կարող եք համտեսել հում ձկից պատրաստված սուշի: Իսկ աշխարհի բոլոր մյուս երկներում դրանց պատրաստման համար օգտագործում են եփած, ապխտած, մարինացված և այլ ծովամթերք: Այդպես ապահովում են սուշիի «երկարակեցությունն» ու նվազեցնում թունավորման հավանականությունը:

Սուշին երկարացնո՞ւմ է կյանքը: Բոլորովին պատահական չէ, որ Ճապոնիայում կյանքի տևողությունը բավական երկար է՝ համեմատած մյուս երկրների հետ: Պատճառը սոյայի, բրնձի, ձկնեղենի և ծովամթերքի մեծ քանակն է սննդակարգում: Այդ տեսակետից սուշին իդեալական ուտելիք է: Այն շատ օգտակար է օրգանիզմի համար՝ հաշվի առնելով դրա բաղադրիչներում պարունկավող նյութերը:

Սուշիից գիրանո՞ւմ են: Ամենևին ո՜չ: Այն շուտ հագեցնում է քաղցը և դրա հետ մեկտեղ ցածրկալորիական է:

Վասաբին սպանո՞ւմ է միկրոբները: Յուրահատուկ համ ունեցող այդ համեմունքը շատ ուժեղ հակաբիոտիկ հատկություններ ունի: Այն սպանում է հում ձկան մեջ առկա բակտերիաներն ու նվազեցնում թունավորման հավանականությունը: Բացի այդ, վասաբին կարիեսի դեմ պայքարի շատ լավ միջոց է: Ճապոնացի գիտնականները նաև պնդում են, որ վասաբին կասեցնում է քաղցկեղ առաջացնող բջիջների զարգացումն ու, նույնիսկ, սպանում արդեն հիվանդ բջիջները:

Եվ բացի այդ, սուշին դեպրեսիայի դեմ պայքարի հիանալի միջոց է: Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ ծովամթերքի օգտագործումը մեծացնում է սթրեսակայունությունն ու բարձրացնում տրամադրությունը: Այդ պատճառով ճապոնացիներն ըստ վիճակագրության երեք անգամ ավելի քիչ են դեպրեսիա ապրում, քան եվրոպացիները:

Բացի այդ, գիտնականները պնդում են, որ փոքր տարիքում շատ ձուկ և ծովամթերք օգտագործող երեխաները հետագայում ավելի լավատես և հավասարակշռված են լինում: