Ազատվեք դեմքի մաշկի սև կետերից՝ տնային պայմաններում


Ազատվեք դեմքի մաշկի սև կետերից՝ տնային պայմաններում
Հունվար 14 00:26 2017

Սև կետերը խնդիր է, որը կարող է լինել մաշկի ցանկացած հատվածում: Սև կետերը ոչ միայն նյարդայնացնում են, այլ կարող են վատացնել ինքնազգացողությունը: Բարեբախտաբար այս հիանալի մեթոդը կօգնի ազատվել սև կետերից կարճ ժամանակի ընթացքում:
Նախ տարայի մեջ հավասար քանակությանմ լցնում եք ժելատինի փոշի և կաթ: Լավ հարում եք տարայի պարունակությունը: Այնուհետև ստացված խարնուրդը տաքացնում եք:
Ստացվածը քսում երեսին և այն հատվածում, որտեղ կան սև կետեր, խոզանակի մեղմ շարժումներով մերսեք: Դիմակը թողնում եք երեսին 10 րոպե: Այնուհետև գոլ ջրով լվանում եք դիմակը և ստացված արդյունքը ձեզ կգոհացնի:
Այս դիմակը կարող եք դնել այնքան, որքան անհրաժեշտ եք համարում, ոչ մի սահմանափակում չկա: Սակայն այս խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել սև կետերի առաջացման հետ միասին, քանի որ այդպես նրանցից ազատվելը ավելի հեշտ է լինում:
Այս հրաշալի դիմակը կօգնի ազատվել սև կետերից, այսդպիսով լավացնելով ձեր ինքնազգացողությունը, թարմացնելով և երիտասարդացնելով մաշկը: