ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի և ԿԺԴՀ-ի հետ կապ ունեցող 30 ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ


ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի և ԿԺԴՀ-ի հետ կապ ունեցող 30 ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ
Մարտ 24 21:18 2017

Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել արտասահմանյան 30 ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են ԿԺԴՀ-ի, Սիրիայի և Իրանի հետ կապի մեջ, մասսայական ոչնչացման զենքի և հրթիռային տեխնոլոգիաների տարածման արգելքի խախտման առնչությամբ: Այդ մասին տեղեկություն է տարածվել ԱՄՆ Պետդեպի կայքում:

Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև Չինաստանի և ԱՄԷ-ի ընկեություններ և քաղաքացիներ՝ Իրանին հրթիռային ծրագրերի իրացման տեխնոլոգիաներ տրամադրելու համար:

11 ֆիզիկական անձինք և ընկերություններ ևս մեղադրվում են Յեմենին իրանյան զենք մատակարարելու գործում մասնակցության համար:



loading...