Ատոմակայանը սնուցող Սևջուր գետի ջրի որակը վատթարացել է


Ատոմակայանը սնուցող Սևջուր գետի ջրի որակը վատթարացել է
Մարտ 24 21:08 2017

Հայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Սևջուր գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները:

2017 թվականի առաջին տվյալներով` Սևջուր գետի ջրի ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն գրանցվել է Ռանչպար գյուղից ներքև ընկած հատվածում: Նույն ՊՈԱԿ-ի 2016 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռանչպարից ներքև գետի ջուրը գնահատվել էր «միջակ» որակի: Ընդամենը 1 ամսվա ընթացքում գետի ջրի որակը կտրուկ վատացել է՝ 3-րդ դասից հասնելով 5-րդ՝ ամենավատ դասի:

Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի բացասական որակը 2017-ին պայմանավորված է եղել բորի և սուլֆատ իոնների պարունակությամբ:

Էկոլուր