«Ուզում ենք հասկանալ՝ ե՞րբ է էդ լավը լինելու».Հարց՝ վարչապետին


«Ուզում ենք հասկանալ՝ ե՞րբ է էդ լավը լինելու».Հարց՝ վարչապետին
Մարտ 24 21:00 2017

Աջափնյակում նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանին ասաց, թե գիտեն, որ լավ է լինելու ու հետաքրքրվեց. «Ուզում ենք հասկանալ՝ ե՞րբ է էդ լավը լինելու»:

Ի պատասխան վարչապետն ասաց, որ երկար կարող է թվարկել՝ ինչ են արել ու ասաց, թե 2016 և 2017 թվականների վիճակագրական տվյալների միջև զգալի տարբերություններ կան, մասնավորապես՝ 10.6 տոկոս սեփական եկամուտների աճ է գրանցվել, 16.1 տոկոս արդյունաբերության աճ, արտահանման 20 տոկոս աճ և այլն:

Կարապետյանի խոսքով՝ իրենք վերջին ամիսներին հասել են նրան, որ եթե առաջ կային գերիշխող, մենաշնորհային մատակարարներ տարբեր ապրանքների ոլորտում, ապա հիմա մատակարարների թիվը աճել է:

«Հիմա դուք էսքանից հետո շատ տրամաբանական հարց կտաք՝ այսքան բան արել եք, բայց իմ կյանքը չի փոխվել, ինչո՞ւ է այդպես ու կասեք, թե այս թվերը անտրամաբանական են: Ոչ, անտրամաբանական չի, իսկ թվերն էլ նկարած չեն: Մենք այնքան ջանք, ներդրումներ պետք է անենք, որ որակյալ փոփոխությունների հասնենք: Հողը էնքան չոր է, որ պետք է ջրես, որ գա մի վիճակի, որ սերմը ցանես, բերք տա: Եթե մենք ուզում ենք որակյալ փոփոխության հասնել, չգիտեմ մի տարբերակ, որ միանգամից տեսնեն արդյունք: Արդյունք տեսնելու համար պրոցես է պետք», - հայտարարեց վարչապետը: