Անչափ հուզիչ պատմություն… 70 տարի անց այս սիրահար զույգը նորից հանդիպել է


Անչափ հուզիչ պատմություն… 70 տարի անց այս սիրահար զույգը նորից հանդիպել է
Հունվար 14 00:20 2017

Ցանկացած պատերազմ, անխոս, զզվելի և սարսափելի պատմական իրադարձություն է: Սակայն այնպես է ստացվել, որ մարդիկ առանց կոնֆլիկտների չեն կարողանում ապրել: Պատմության մեջ ամենաողբերգական և մասշտաբային պատերազմը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Այդ հակամարտությունը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, սակայն ոչ մի պատերազմ չի կարող հաղթել մարդկային իսկական զգացմունքներին:

 Հեռավոր 40-ական թվականներին ամերիկացի Նորվուդ Տոմասը Լոնդոնում ծանոթացել է Ջոյս Դյուրանի հետ, և նրանք սիրահարվել են…

Նորվուդն ու իր ընկերը հանգստանում էին ծառայությունից և դուրս էին եկել Թեմզայի ափին զբոսնելու: Այնտեղ նրանք ծանոթացան երկու աղջիկների հետ, որոնցից մեկը 17-ամյա Ջոյսն էր: Աղջիկը միանգամից դուր եկավ Նորվուդին: Նրանք բոլորը միասին գնացին նավակով զբոսնելու: Եվ այդ պահից սկսած, նրանք աշխատում էին իրենց ազատ ժամանակը միմյանց հետ անցկացնել:
1944 թվականի մայիսին Նորվուդը հրաման ստացավ գնալ Նորմանդիա: Այդ սարսափելի պայքարում Նորվուդին հաջողվեց ողջ մնալ, իսկ իր սիրելին իրեն էր սպասում Լոնդոնում:

Սակայն, ինչպես նման այլ պատմություններում ճակատագիրը սիրահարների հետ չար կատակ խաղաց: 1945 թվականին Նորվուդին հրամայեցին վերադառնալ հայրենիք: «Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես նույնիսկ չհասցրեցի հրաժեշտ տալ Ջոյսին», – հիշում է վետերանը:
Որոշ ժամանակ սիրահարները գրում էին միմյանց, Նորվուդը նույնիսկ առաջարկել էր Ջոյսին տեղափոխվել իր մոտ և իր կինը դառնալ, սակայն աղջիկը մերժել էր: Ավելին, նա մտածեց, որ Նորվուդը կամուսնանա ուրիշի հետ և ժամանակի ընթացքում դադարեց նրան գրել:
3
Այդ ժամանակից շատ տարիներ են անցել: Ջոյսը ամուսնացել է և տեղափոխվել Ավստրալիա, Նորվուդը նույնպես ընտանիք է կազմել: Բայց նրա կինը մահացել է 2001 թվականին, իսկ Ջոյսը բաժանվել է իր ամուսնուց:
Վերջերս Ջոյսը նորություններով լսեց մի 88-ամյա վետերանի մասին, ով օդապարիկով թռիչք է կատարել: Ի զարմանս Ջոյսի, դա հենց իր Նորվուդն է եղել: Կինը խնդրեց իր տղային գտնել Նորվուդին և դա նրան հաջողվեց:

Նրանք գրեթե երկու ժամ զրուցեցին Skype-ով: Նորվուդի տղան որոշեց պատմել այս պատմության մասին համացանցում, և մարդիկ սկսեցին գումար ուղարկել վետերանին, որպեսզի նա կարողանա այցելել իր սիրելիին: Եվ որոշ ժամանակ անց, Նորվուդն այնուամենայնիվ որոշեց. «Ավելի լավ է ես մահանամ թռիչքի ժամանակ, քան մնացած ողջ կյանքիս ընթացքում մտածեմ. Իսկ ի՞նչ կլիներ, եթե…»

Նա տղայի հետ միասին գնաց Ավստրալիա: Շատ հոգնեցնող և երկար ճանապարհ էր՝ չորս թռիչքներով: Սակայն տեղ հասնելուն պես, նրանք անմիջապես գնացին Ջոյսի տուն. «Ես չգիտեմ, թե ինչ կզգամ նրա հանդեպ, բայց, ամեն դեպքում, ես կհանդիպեմ իմ հին ընկերոջը»:

Հանդիպման ժամանակ Ջոյսն ու Նորվուդը երկար ծիծաղում էին՝ հիշելով իրենց անցյալը: Նրանք իրար ձեռք էին բռնել և բաց չէին թողնում: Նորվուդն ասում էր, որ Ջոյսը նույն գեղեցկուհին էր մնացել, ինչին կինը պատասխանեց, որ նա անխղճորեն ստում է::) Մի խոսքով նրանք իրենց երիտասարդի պես էին պահում և միայն նրանց դեմքի կնճիռներն էին խոսում այն մասին, որ իրենց առաջին հանդիպումից արդեն 70 տարի է անցել …