Հնդկաստանում 12-ամյա տղան դարձել է երկրի ամենաերիտասարդ հայրը


Հնդկաստանում 12-ամյա տղան դարձել է երկրի ամենաերիտասարդ հայրը
Մարտ 24 20:39 2017

Հնդկաստանի Կերալա նահանգից 12-ամյա դեռահասը ճանաչվել է երկրի ամենաերիտասարդ հայրը, փոխանցում է Indian Express-ը:

Կերալցու երեխան ծնվել է դեռևս 2016-ին՝ Կոչի քաղաքում։ Այդ ժամանակ 17-ամյա մայրը հայտարարել է, որ հայրը հենց վերոնշյալ դեռահասն է։ Ոստիկանության աշխատակիցներից մեկը նույնպես նշել է, որ ԴՆԹ անալիզը ևս հաստատել է նրա՝ հայրության փաստը։

Աղջկա հայտարարության հիման վրա ոստիկանությունն անցյալ տարի ձերբակալել է դեռահասին՝ բռնաբարության կասկածանքով, սակայն ավելի ուշ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Երիտասարդ ծնողների անձի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: