Մեր թիմը ռեալ գիտի՝ ոնց երկիրը փոխել.Կարեն Կարապետյան


Մեր թիմը ռեալ գիտի՝ ոնց երկիրը փոխել.Կարեն Կարապետյան
Մարտ 24 20:23 2017

Մեր թիմը ռեալ գիտի՝ ոնց երկիրը փոխել, այսօր Դավթաշեն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հորդորեց բնակիչներին կարդալ իրենց ծրագիրը ու համեմատել ընտրություններին մասնակից մյուս քաղաքական ուժերի ծրագրերի հետ: Ասաց՝ ինքն համեմատել է ծրագրերը և եզրակացրել. «Մեր ծրագիրը շատ ավելի մրցունակ է»:

Բնակիչներից մեկը վարչապետից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ապահովել պետական համակարգի արդյունավետ աշխատանք այն դեպքում, երբ պետական աշխատողը ստանում է ցածր աշխատավարձ՝ 150 հազար դրամ և միաժամանակ բացառել կաշառակերությունը: Ի պատասխան Կարապետյանն ասաց, որ ինքն իր թիմում հավաքել է երիտասարդ կադրերի, ովքեր պետական կառավարման համակարգ եկել են մասնավոր սեկտորից ու աշխատավարձի հարցում տուժել են ու հավելեց.

«Դա եղել է կամավոր, իրենց ցանկությամբ ու բավարարված են՝ զգալով, որ մասնակցում են երկրում կատարվող փոփոխություններին: Դա կարո՞ղ է երկար տևել: Ոչ: Եվ մենք պետք է պետական կառավարման համակարգում վճարման համակարգը պրինցիպիալ փոխենք»: