Մեդվեդևը և Ռոհանին կքննարկեն ԵՏՄ-ի և Թեհրանի միջև առևտրային ռեժիմը


Մեդվեդևը և Ռոհանին կքննարկեն ԵՏՄ-ի և Թեհրանի միջև առևտրային ռեժիմը
Մարտ 24 20:18 2017

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Թեհրանի միջև ձևավորվող առևտրային ռեժիմը, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով նախարարների կաբինետի մամլո ծառայությանը:

«Կշարունակվի Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև արտոնյալ առևտրային ռեժիմի ձևավորման հարցերով կարծիքների փոխանակումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Մեդվեդևը և Ռոհանին կդիտարկեն առևտրի, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցությունը, կքննարկեն մի շարք խոշոր նախագծերի իրականացման ընթացքը: