Դոնի Ռոստովում ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ քննարկում կանցկացվի


Դոնի Ռոստովում ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ քննարկում կանցկացվի
Մարտ 24 19:30 2017

Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանում մարտի 27-ին տեղի կունենա «Հայաստանը Մեծ Եվրասիայի կոորդինատային համակարգում» թեմայով կլոր-սեղանը:
Միջոցառման կազմակերպիչներն են Հարավային դաշնային համալսարանը, «Միջառարկայական հումանիտար ուսումնասիրությունների կենտրոն» գիտաուսումնական կազմակերպությունը և «Կանչ» ոչ կառավարական կազմակերպությունը` Դոնի Ռոստովի քաղաքային վարչակազմի աջակցությամբ:
Միջոցառմանը հրավիրված են Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի ներկայացուցչության ներկայացուցչությունից, ՌԴ Պետական դումայի պատգամավորներ, Դոնի Ռոստովի քաղաքային խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Նոր Նախիջևանի հայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կլոր-սեղանի շրջանակներում քննարկվելու են Եվրասիական ինտեգրացիոն ծրագրերում Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստան-Հայաստան համագործակցության խնդիրը: