Թուրքական համայնքի անդամները Շվեյցարիայում կասկածվում են լրտեսության մեջ


Թուրքական համայնքի անդամները Շվեյցարիայում կասկածվում են լրտեսության մեջ
Մարտ 24 19:23 2017

Շվեյցարիան հետաքննություն է սկսել լրտեսության գործով, որում կասկածվում են թուրքական համայնքի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի դաշնային դատախազությանը:

Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը տեղեկացված է հստակ կասկածների մասին՝ թուրքական համայնքի անդամների հանդեպ, որոնք ներգրավված են քաղաքական լրտեսության մեջ:

Նշվում է, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ի ղեկավարն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Ցյուրիխը մտադիր է մանրամասն հետաքննել Անկարայի կողմից լրտեսության փորձերը: