Foreign Policy-ի ֆոտոանդրադարձը Հայաստանում ապաստանած սիրիահայերի դժվարություններով լի կյանքին (լուսանկարներ)


Foreign Policy-ի ֆոտոանդրադարձը Հայաստանում ապաստանած սիրիահայերի դժվարություններով լի կյանքին (լուսանկարներ)
Մարտ 24 17:45 2017

Հեղինակավոր Foreign Policy հանդեսի թղթակիցներ Անուշ Բաբաջանյանն ու Աննա Քամայն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել են Հայաստանում ապաստանած սիրիահայերին՝ անկեղծ լուսանկարների միջոցով ցույց տալով, թե 2-րդ անգամ հայրենիքը կորցրած մարդիկ ինչ դժվարությունների միջով են ստիպված անցնել:


«Հայաստանում բնակվող սիրիահայերի մեծ մասն այս երկիր է եկել ձեռնունայն։ Մեկ դար առաջ նրանց նախնիները ստիպված էին փախչել Սիրիա, որպեսզի փրկվեն Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունից: Այժմ նրանց հետնորդներն են ստիպված լքել պատերազմից պառակտված Սիրիան»,-նշում է աղբյուրը:


FP-ն նկատում է, որ թեև բազմաթիվ սիրիահայերի համար Հայաստանն էթնիկ հայրենիքն է, այնուհանդերձ՝ այդ երկիրն աղքատիկ տնտեսական հնարավորություններ է առաջարկում նրանց:


Ստորև ներկայացնում ենք Անուշ Բաբաջանյանի հեղինակած ֆոտոշարքը, որն արվել է 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. հունվար: