Մոսկվայում մահացել է Անաստաս Միկոյանի որդին


Մոսկվայում մահացել է Անաստաս Միկոյանի որդին
Մարտ 24 17:30 2017

Մոսկվայում 95-տարեկան հասակում մահացել է փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին, հաղորդում է migavia.ru-ն:

Ստեփանը Միկոյան հինգ եղբայրներից վերջին ողջ մնացածն էր: Անաստաս Միկոյանի երկրորդ որդին՝ Վլադիմիր, որը ևս օդաչու էր, մահացել է 1942թ. Ստալինինգրադի մոտ մարտերի ժամանակ, երրորդ որդին՝ ավիացիայի գեներալ-լեյտենատ Ալեքսեյը, 1986-ին: Չորրորդ որդին, որն ավիակոնստրուկտոր էր, մահացել է 2016թ. նոյեմբերին, իսկ պատմաբան կրտսեր որդին՝ 2010-ին:

Ստեփան Միկոյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, երկու շքանշանի է արժանացել: