Դոլարը մնացել է կայուն, իսկ եվրոն ու ռուբլին արժևորվել են


Դոլարը մնացել է կայուն, իսկ եվրոն ու ռուբլին արժևորվել են
Մարտ 24 17:01 2017

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 24­-ին կազմել է 484,04 դրամ: Այն մարտի 23-­ի համեմատ մնացել է անփոփոխ:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 523,10 դրամ՝ արժևորվելով 1,64 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 604,61 դրամ է՝ մարտի 23-­ի համեմատ այն արժեզրկվել է 0.10 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 24­-ին կազմել է 8.44 դրամ` մարտի 23-­ի համեմատ այն արժևորվել է 0,03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 273,58 դրամ, ոսկի՝ 19.438,02 դրամ, պլատին` 15.048,69 դրամ: