Արգամ Աբրահամյանը խոսքի տեր մարդ ա, ուզում ա օգնական լինի. Ծառուկյանն Արտաշատում գովաց փեսային


Արգամ Աբրահամյանը խոսքի տեր մարդ ա, ուզում ա օգնական լինի. Ծառուկյանն Արտաշատում գովաց փեսային
Մարտ 24 15:51 2017

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 24-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հորդորել է ձայն տալ իր փեսային՝ Արգամ Աբրահամյանին:

«Արտաշատում մեր թեկնածուն Աբրահամյան Արգամն է, նա լիարժեք մտածում է իր անունի, գործի, քաղաքացու համար, նրա արդարությունը, մոտեցումը սաղ դուք բոլորդ զգացել եք կարճ ժամանակահատվածում, խոսքի տեր մարդ ա, ուզում ա անի, օգնական լինի, արդարացի լինի: Էլի որոշողը դուք եք, բայց կարեւորը՝ գնահատեք մարդու մոտեցումը, վերաբերմունքը ձեր հանդեպ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով: