Վայոց Ձորում պատգամավորի 72 թեկնածու է առաջադրվել, գործազուրկ է 25-ը (ցանկ)


Վայոց Ձորում պատգամավորի 72 թեկնածու է առաջադրվել, գործազուրկ է 25-ը (ցանկ)
Մարտ 24 15:44 2017

Թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Վայոց Ձորի մարզը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ընդհանուր թվով ռեյտինգային ընտրակարգով առաջադրել են պատգամավորի 72 թեկնածու: Armday.am-ը շարունակում է ներկայացնել պատգամավորի այն թեկնածուներին, ովքեր աշխատանք չունեն: 

«Ելք» դաշինքը Վայոց Ձորում առաջադրել է պատգամավորի   9-ը թեկնածու: Գործազուրկ են հետեւյալները՝ 

Տիգրան Գևորգյան 
Նորիկ Սարգսյան 
Նարա Հովհաննիսյան 
Քրիստիներ Եդիգարյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջադրել է 7 թեկնածու: Նրանցից երկուսը չունեն աշխատանք: Նրանք են՝ 

Քրիստինե Ավթանդիլյան
Վարշամ Բագրատյան 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը թիվ 12 ընտրատարածքում  առաջադրել է 6 թեկնածու: Բոլորն էլ ունեն աշխատանք:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուները այս ընտրատարածքում 10-ն են: Գործազուրկ են հետեւյալները՝

Ռոբերտ Հակոբյան

Նաիրի Բախշյան

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուները Վայոց Ձորում 10-ն են: Թեկնածուներից շատերը աշխատանք չունեն:

Գարիկ Մովսիսյան

Արշակ Մուսախանյան

Արամ Ավագյան

Լիդա Մելիքյան

Գոհար Հարությունյան

Մովսես Բաբաջանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուները 8-ն են: Առաջադրված բոլոր թեկնածուներն էլ ունեն աշխատանք:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 8 թեկնածու: Ինչպես մյուս ընտրատարածքներում, Վայոց Ձորում առաջադրված թեկնածուներից շատերը գործազուրկ են:

Հարություն Գեւորգյան
Քաջիկ Խաչատրյան 
Էդի Հակոբյան 
Վալերիկ հայրապետյան
Անուշ Հարությունյան
Վահրամ Մաթեւոսյան

«Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն առաջադրել է 8 թեկնածու: Նրանցից երկուսը չունեն աշխատանք: 
Հասմիկ Ավետիսյան 
Նաիրա Բադալյան

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը Վայոց Ձորում ունի 10 թեկնածու: Չեն  աշխատում երկուսը: Խոսքը՝ Արթուր Աթայանի եւ Վահե Դանիելյանի մասին է: 

Ստացվում է Վայոց Ձորում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված 72 թեկնածուներից գործազուրկ են 25-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ,ՀՎԿ,ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»):

Փայլակ Ֆահրադյան

 

 

 



loading...