Փաստաբաններ, ովքեր հավակնում են դառնալ պատգամավոր


Փաստաբաններ, ովքեր հավակնում են դառնալ պատգամավոր
Մարտ 24 14:45 2017

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը գնալով մոտենում է, քաղաքական ուժերի քարոզարշավը մեծ թափով շարունակվում է: Մենք շարունակում ենք ուսումնասիրել ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի ցուցակները՝ մեր նախորդ հրապարակումներում անդրադառնալով բոլոր ռեյտինգային թեկնածուներին, ներկայացնելով, թե ով ինչ զբաղվածություն ունի, ինչպես նաև ով է գործազուրկ:
Այս անգամ առանձնացրել ենք ցուցակներում տեղ գտած մի քանի փաստաբանների, ովքեր հավականում են դառնալ պատգամավոր:

«ԵԼՔ» դաշինքի ցուցակում տեղ է գտել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով առաջադրվել է Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանները ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Բաղդասարյանը հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, «Արնի լեգալ էյդ» փաստաբանական գրասենյակի նախագահ, «Արդարադատության մատչելիությունը» ԵՄ ծրագրի փորձագետ:

Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ փաստաբանը մասնակցել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և առաջինն է հաղթել գործը ընդդեմ ՀՀ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանում և հաղթել գործը` լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Մասնակցել է քրեական և քաղաքացիական գործերով ՌԴ, Վրաստանում և Ուկրաինայում: Մասնակցելէ ՀՀ բոլոր ատյանի դատարններում` քրեական, քաղաքացիակն և վարչական գործերով:

Մասնագիտացում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Անձի դեմ ուղղված հանցագործություններ

Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ

Մարդու եվ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ

Ընտանիքի եվ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններ

Բաղդասարյանը «ԵԼՔ»-ի ցուցակում միակ փաստաբանը չէ, դաշինքը Սյունիքի մարզում առաջադրել է փաստաբան Հովիկ Արսենյանին, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է: Դաշինքի հաջորդ փաստաբան-թեկնածուն, ով առաջադրվել է Սյունիքի մարզից Արշավիր Խալափյանն է, ով ՔՊ անդամ է, փաստաբանների պալատի անդամ, մասնագիտացված է քաղաքացիական գործերում:

Փաստաբան-թեկնածու ունի նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը: Փաստաբան Անահիտ Սաղաթելյանն առադջարվել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում:

Մասնագիտացում

Անձի դեմ ուղղված հանցագործություններ

Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ

Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքի երկրորդ փաստաբան-թեկնածուն ՀՎԿ-ից առաջադրված Տիգրան Սարգսյանն է:

Մասնագիտացում

Անձի դեմ ուղղված հանցագործություններ

Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ

Մարդու եվ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ