Apple-ը հնարավորություն կտա iPhone-ն ու iPad-ը վերածել նոութբուքի (լուսանկար)


Apple-ը հնարավորություն կտա iPhone-ն ու iPad-ը վերածել նոութբուքի (լուսանկար)
Մարտ 24 14:28 2017

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիմում է ներկայացրել սարքերի արտոնագրման համար, ինչը թույլ կտա iPhone սմարթֆոնն ու iPad պլանշետը վերածել նոութբուքի:

ԱՄՆ Արտոնագրերի և ապրանքանիշերի գրանցման գործակալության պաշտոնական կայքում զետեղված տեղեկության համաձայն՝ Apple-ը մտադիր է արտոնագրել 2 սարք:

Դրանցից առաջինի դեպքում iPad-ը գործում է որպես էկրան, որին կցվում են ստեղնաշարն ու թրեքփադը: Մինչդեռ 2-րդ սարքը համալրված է սեփական էկրանով ու նախատեսված է iPhone-ի համար, որն էլ տվյալ դեպքում կատարում է թրեքփադի գործառույթը:

Փաստաթղթում նշվում է, որ սարքերը կունենան սովորական նոութբուքին բնորոշ բոլոր ատրիբուտները: