Դարչին և դափնու տերև. այս համադրությունը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից


Դարչին և դափնու տերև. այս համադրությունը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Հունվար 13 23:38 2017

Ամենից օգտակար ըմպելիքներից մեկը, որը նպաստում է ավելիրդ քաշից ազատման, կանաչ թեյն է՝ դարչինով և դափնու տերևով:
Այս բաղադրատոմսը հիանալի միջոց է մետաբոլիզմի և ողջ մարսողական համակարգի լավացման համար: Այս ըմպելիքը հիանալի արդյունքը նրանում պարունակվող բաղադրիչների շնորհիվ է:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
800 մլ ջուր
1 թեյի գդալ կանաչ թեյ
1 դարչինի փայտիկ
3 դափնու տերև
Պատրաստման եղանակը.
Այս թեյի պատրաստումը ամենից հեշտ եղանակն է ավելորդ քաշից ազատվելու համար: Ըմպելիքի պատրաստումը սկսվում է ջուրը եռացնելուց:
Այնուհետև վերցնում եք այն կրակի վրայից և ավելացնում եք դարչինը, թեյը և դափնու տերևը: Ծածկեք այն և թողեք 15 րոպեյով:
Ավելի լավ արդյունքի հասնելու համար այս թեյի առաջին բաժակը պետք է խմել առավոտյան՝ քաղցած ժամանակ: Այնուհետև խմեք ևս երկու բաժակ այս ըմպելիքից ողջ օրվա ընթացքում:
Արդյունքը երկար չի սպասեցնի:
Ամբողջ գաղտնիքը դարչինի և դափնու տերևի համադրության մեջ է: Այս միացումը օգնում է ձեզ ավելի շուտ այրել ճարպը:
Ավելի լավ արդյունքի հասնելու համար այս թեյին զուգահեռ արեք ֆիզիկական վարժություններ և հրաժարվեք ճարպային սնունդից: Ուշադրություն՝ չի կարելի ըմպել այս ըմպելիքը հղիության և կրծքով կերակրելու ժամանակ:
Այս թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել նաև երեխաներին և ստոմքսի հիվանդություններ ունեցող անձանց: