Հովիկ Աբրահամյանն ինչ արեց իրա ռայոնի համար, ձեռը բռնին ասին՝ մի արա՞. վեդեցու հարցը Ծառուկյանն անպատասխան թողեց


Հովիկ Աբրահամյանն ինչ արեց իրա ռայոնի համար, ձեռը բռնին ասին՝ մի արա՞. վեդեցու հարցը Ծառուկյանն անպատասխան թողեց
Մարտ 24 13:52 2017

Արարատի մարզի Վեդի քաղաքում այսօր՝ մարտի 24-ին, մի քաղաքացի «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց՝ ինչ է արել Հովիկ Աբրահամյանը վարչապետ աշխատած տարիներին իր հարազատ մարզի համար:

«Հովիկ Աբրահամյանն էն ժամանակ մարզպետ էր, հետո դարձավ վարչապետ, իրա ռայոնի համար ի՞նչ արեց, ձեռը բռնին ասին՝ մի արա՞»,- Գագիկ Ծառուկյանին դիմեց Նորիկ անունով տղամարդը:

Հարցին Ծառուկյանը չպատասխանեց, միայն խնդրեց իրեն ասել, թե «ով է նրան ուղարկել»:

«Քո դասատուն ո՞վ ա, մենակ ճիշտն ասա, տղուդ անունով երդվի, քեզ ո՞վ ա ուղարկել, Նորիկ: Համարդ գրի, 20 րոպեից ես քեզ կզանգեմ»,- ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանին ուղեկցողները հենց տեսախցիկների առջեւ վերցրին քաղաքացու հեռախոսահամարը , իսկ Ծառուկյանն էլ խոստացավ ավելի ուշ անպայման զանգահարել նրան:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է. նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով: Այսօր Արգամ Աբրահամյանն ուղեկցում էր Գագիկ Ծառուկյանին, խոսակցությանը նա այդպես էլ չխառնվեց: