ԶԼՄ-ները պարզել են Կիևում ՌԴ պետդումայի նախկին պատգամավորին սպանողի ինքնությունը


ԶԼՄ-ները պարզել են Կիևում ՌԴ պետդումայի նախկին պատգամավորին սպանողի ինքնությունը
Մարտ 24 13:22 2017

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանել է 28-ամյա ուկրաինացի Պավել Պարշովը: Այս մասին հաղորդում է «Օբոզրեվատել» պարբերականը՝ վակայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Պարշովի անունն առկա է հետախուզման մեջ գտնվող հանցագործների Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալների բազայում: Նա մեղադրվում է մի շարք հանցագործությունների, այդ թվում հանցավոր եղանակով դրամական միջոցներ ձեռք բերելու մեջ:

Պարբերականի տվյալներով՝ Պարշովը հետախուզման մեջ է գտնվում 2011 թվականից: