ԱՄՆ դեսպանատները վիզայի տրամադրումից առաջ կստուգեն սոցցանցերի հաշիվները


ԱՄՆ դեսպանատները վիզայի տրամադրումից առաջ կստուգեն սոցցանցերի հաշիվները
Մարտ 24 13:21 2017

ԱՄՆ պետքարտուղարությունն ամերիկյան դեսպանատներից և հյուպատոսություններից պահանջել է մանրակրկիտ ստուգել ԱՄՆ այցելել ցանկացող այն մարդկանց սոցցանցերի հաշիվները, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված) հետ կապեր ունենալու համար՝ նախքան վիզա տրամադրելը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

Ստուգման սահմանումը կապված է միգրացիոն քաղաքականությունը խստացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության հետ։