Ռուսաստանում դադարեցվել է «Եհովայի վկաների» գործունեությունը


Ռուսաստանում դադարեցվել է «Եհովայի վկաների» գործունեությունը
Մարտ 24 13:07 2017

Ռուսաստանում դադարեցվել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպության գործունեությունը: BBC-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արդարադատության նախարարության կայքը:

Կազմակերպությունն ընդգրկվել է հասարակական և կրոնական միությունների ցանկում, որոնց գործունեությունը դադարեցված է «ծայրահեղական գործունեության իրականացման առնչությամբ»:

Ռուսաստանում կազմակերպության հետագա աշխատանքի մասին վերջնական որոշումը պետք է ընդունի Գերագույն դատարանը՝ ապրիլի 5-ին:

Մարտի 17-ին Արդարադատության նախարարությունը Գերագույն դատարան հայց էր ուղարկել՝ պահանջելով կազմակերպությունը ճանաչել ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը երկրում: