Red Eagles-ի ղեկավարը հարձակման է ենթարկվել


Red Eagles-ի ղեկավարը հարձակման է ենթարկվել
Մարտ 24 12:58 2017

Red Eagles ֆան շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը:

«Րոպեներ առաջ, հարձակման է ենթարկվել Red Eagles ֆան շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը: Շենքի մուտքում հարձակվելով նրա վրա՝ հասցրել են մահակի հարվածներ՝ ասելով, որ սա վերջին զգուշացումն է ակումբի գործունեությունը դադարեցման մասին: Այժմ Դենիս Սարգսյանը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում»,- նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Red Eagles-ը տեղեկություն էր տարածել, որ ֆան ակումբը ստացել է սպառնալիքներ և դիմել ոստիկանություն: